Պլաստիկ տարաներ. 7 մթերք, որոնք վտանգավոր է դրանցում պահելը
Advertisement 1000 x 90

Պլաստիկ տարաներ. 7 մթերք, որոնք վտանգավոր է դրանցում պահելը

Պլաստիկ տարաները հաճախ են օգտագործվում թարմ և մշակված սնունդը պահելու համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ ոչ բոլոր մթերքներն է անվտանգ դրանցում պահելը։ Դրանցից շատերն արագ փչանում են, քանի որ այս տարաներում բակտերիաներն առավել արագ են բազմանում։ Հաճախ մարդիկ չեն էլ մտածում սրա մասին և շարունակում են պլաստիկ ամաններն օգտագործել մթերքը պահպանելու համար՝ առանց նախազգուշական միջոցներ կիրառելու։

Թարմ ձու

Թարմ ձուն և դրանից պատրաստված ճաշատեսակները խորհուրդ չի տրվում պահպանել պլաստմասսե տարաներում, քանի որ դրանցում բակտերիաները բավական արագ են տարածվում, այդ թվում՝ սալմոնելան։

Մշակման ենթարկված միս

Մշակման ենթարկված միսը պլաստմասսե տարայում պահելը կարող է էականորեն վատացնել դրա համը և սննդարար նյութերի մեծ մասի կորստի պատճառ դառնալ։

Ռագու և ապուրներ

Սրանք պատրաստվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Եթե դրանք տաք վիճակում լցնեք պլաստիկ տարաների մեջ, դրանք կարող են կորցնել համը և օգտակար հատկությունները։ Բայց երբ դրանք արդեն սառչեն, կարող եք հանգիստ տեղավորել պլաստմասսե տարաներում։

Կաթնամթերք

Սրանք պլաստմասսե տարաներում արագ փչանում են։ Կաթնամթերքը երկար ժամանակ պլաստիկ տարաներում պահելու դեպքում մեծանում է որովայնում ցավի առաջացման հավանականությունը։ Լավագույն տարբերակն էմալապատ կամ ապակե տարաներում պահելը։ Այդ դեպքում կաթնամթերքն ավելի երկար թարմ կմնա։

Թարմ բանջարեղենային աղցաններ

Շատերն են կարծում, թե պլաստմասսան հնարավորություն է տալիս աղցանները, որքան հնարավոր է, երկար ժամանակ թարմ պահել։ Այն իսկապես բանջարեղենը պաշտպանում է կեղտոտումից, բայց ոչ այնքան, որ այն երկար ժամանակ թարմ մնա։ Պլաստիկ տարայի հետ շփումը կարող է վատացնել բանջարեղենի համը և դրանց զրկել սննդարար նյութերի մեծ մասից։

Թեյ և սուրճ

Պլաստիկ տարաների մեջ լցնելուց առաջ խորհուրդ է տրվում սպասել մինչև թեյն ու սուրճը կսառչեն։ Խնդիրն այն է, որ բարձր ջերմաստիճան ունեցող մթերքի հետ շփման դեպքում պլաստիկ տարաներում մեծանում է բակտերիաների բազմացման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում այս ըմպելիքները պահպանել այլ տարաներում՝ դրանց համային և օգտակար հատկությունները չկորցնելու համար։

Պանիր

Պանիրը, իհարկե, դասվում է կաթնամթերքի շարքին, սակայն հարկավոր է ուշադիր լինել՝ դրա պահման ճիշտ պայմաններն ապահովելու համար։ Սխալ պահպանման դեպքում պանրի մեջ արագ բազմանում են բակտերիաներն ու սնկերը։ Եթե պանիրը երեք օրից ավելի պահվում է փակ տարայի մեջ, դրանում հավաքվում են նյութեր, ինչը հանգեցնում է բատերիաների արագ բազմացման։ Արդյունքում՝ պանիրը կորցնում է օգտակար հատկությունների մեծ մասը, ինչի արդյունքում կարող է բարդացնել նյութափոխանակության գործընթացը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը