
The Daily Mail-ը հայտնում է, որ դերասան Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի բաժանվելու պատճառը դարձել է վեճը, որի ընթացքում հայրը վիճել է նաև որդու հետ: Միջադեպը տեղի է ունեցել ընտանիքի վերջերս տեղի ունեցած ինքնաթիռային թռիչքի ժամանակ:
Հենց Մեդոքսի (որդու) հետ վեճն է Ջոլիին դրդել դիմելու ապահարզանի: Իբր որդին պաշտպանել է մորը, ինչով էլ առաջացրել է հոր զայրույթը: Միաժամանակ Ջոլին կանգնել է հոր և որդու միջև՝ պաշտպանելով որդուն: