Պարզ է դարձել, թե ինչպես են փորձել բռնաբարել Նատալյա Վարլեյին՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարզ է դարձել, թե ինչպես են փորձել բռնաբարել Նատալյա Վարլեյին՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Մի անգամ դերասանուհի Նատալյա Վարլեյին առևանգել են, տարել սարերը և փորձել բռնաբարել: Սա ֆիլմի սյուժե չէ, այլ, ինչպես դերասանուհին է պատմում, իր կյանքի ամենավախենալու մղձավանջը:

«Ես ամեն անգամ երազում այդ տեսարանը տեսնելով, սառը քրտինքը դեմքիս, վեր եմ թռնում…»,- պատմում է դերասանուհին, հավելելով,- «Դա երազ չէր, ինձ իրականում առևանգել են: Մի բան է կինոյում քեզ առևանգեն, մեկ այլ բան է՝ իրականում…»:

Միջադեպը տեղի է ունեցել Կիսլովոդսկում, ուր Վարլեյը ժամանել էր նկարահանումների համար:

«Ավտոբուսը ժամանեց ուշ երեկոյան, ես ուժասպառ դուրս եկա փողոց: Մոտեցա միլիցիոներին և հարցրեցի, թե որտեղ է գտնվում «Նարզան» հյուրանոցը: Նա ինձ ասաց, որ հեռու չէ, դիմեց տաքսիի վարորդին, թե՝ Վալերա, կուղեկցե՞ս… նա միանգամից բաց արեց «Վոլգայի» դուռը, իսկ ես մտքումս ուրախացա, թե ինչ լավ ընդունելություն է, բարի մարդիկ են… մեքենայի մեջ քնով ընկա, երբ արթնացա սարերում էինք, պինդ բռնեցի պայուսակս, ամեն ինչ այնտեղ էր: Մտածեցի, հիմա փող է շորթելու: Բայց նա սկսեց դիպչել ինձ, ասում էր, մի հակառակվիր, մեկ է, բռնաբարելու եմ, հետո սպանեմ, ո՞վ կիմանա, թե ինչ եղար. հակառակվեցի, նա է՛լ ավելի շիկացավ… Ասաց, ապա, տեսնեմ, ինչ ունես այդտեղ… պայուսակը բաց արեց, վերցրեց անձնագիրը, բացեց, ու սկսեց ճչալ՝ ա՛յ քեզ հիմար, ուրեմն դու Վարլեյն ես… «Կովկասի գերուհու» հերոսուհին… Ոնց չճանաչեցի, ներիր, ներիր… ես լլկվել էի, միայն գլխով էի շարժում…»:

Տաքսիստը նրան հյուրանոց տարավ:

«Չեմ հիշում, թե ինչպես տեղ հասանք, մղձավանջ էր: Նետվեցի հեռախոսին, ուզում էի միլիցիա զանգահարել, բայց ի՞նչ միլիցիա… եթե դեպի տաքսի հենց միլիցիոներն է ուղեկցել… Ոչ մի տեղ էլ զանգ չտվեցի, ողջ եմ մնացել, և փառք Տիրոջը: Այդ օրվանից անծանոթ ոչ մի տաքսի չեմ նստում»,- պատմեց Նատալյա Վարլեյը:

visper.org.ua

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը