Ucom ցանցում գործող Արմենիա Պրեմիումի և ArmStar-ի համատեղ՝ «Նվագախմբի երեխաները» նախագծում, բացի երեխաներից, ընդգրկված են նաև Վիվյեն Բոստանջյանը, Լուսինե Արշակյանը և Տիգրան Գյուլումյանը:
Դերասանուհի Լուսինե Արշակյանը, ով հեռուստադիտողին հայտնի է հումորային նախագծերից իր մարմնավորած հումորային դերերով, այստեղ ոչ պակաս զավեշտալի կերպարում է. «Դպրոցի բուֆետի աշխատակցուհի եմ: Աշխույժ, ուրախ կերպարում եմ, և աշխատանքս ավելի կապված է երեխաների հետ: Ուրախ եմ, որ այս նախագծում կամ, չնայած հաճախ եմ հումորային կերպարներում ներկայանում, բայց այս նախագիծը ինձ համար տարբերվող է, քանի որ հետաքրքիր ձևաչափ ունի»,- նշում է դերասանուհին:
Ի դեպ՝ դերասանուհին խոստովանեց, որ առաջին անգամ չէ խաղում երեխաների հետ. «Ունեմ թատերական խմբակ և աշխատում եմ տարբեր տարիքի երեխաների հետ: Ես շատ սիրեցի նախագծում նկարահանվող երեխաներին, անգամ եթե չենք նկարահանվում, գալիս են, խորհուրդներ են հարցնում: Երբեմն էլ մոռանում են, որ նկարահանումն ավարտվել է, և գալիս, ասում են. «Այ սրանից կտա՞ք՝ ուտենք»»: