Իսպանական Women’secret մակնիշը, որը ներքնազգեստներ և տնային հագուստ է արտադրում, թողարկել է լողազգեստների նոր հավաքածու:
Մոդելների տարբերիչ գիծը ակոսավոր կառուցվածքն է: Բացի միաձույլ լողազգեստներից, հավաքածուում կան նաև երկկողմանի լողազգեստներ՝ վառ պրինտներով: Դրանք, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ կարելի է զուգորդել ըստ տրամադրության:
Լողազգեստները ներկայացված են կարմիր և երկնագույն երանգներով՝ զիգզագաձև նախշերով: Եվս մեկ նորույթ են ժանյակավոր տարրերով մոդելները:
Women’secret բրենդը գրանցվել է 1993 թվականին, այն մտնում է Grupo Cortefiel ընկերության կազմի մեջ: Ամբողջ աշխարհում կա ավելի քան 600 ֆիրմային խանութ: