Adidas Originals մարզական մակնիշը թողարկել է Original is never finished շարքի հերթական տեսանյութը:
Հոլովակը հրապարակված է YouTube-ում:
Նկարահանումներին մասնակցել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները: Ըստ սցենարի, նա պառկած է ապակե դագաղում: Նաև հոլովակում նկարահանվել են բասկետբոլիստ Ջեյմս Հարդենին և ռեփեր 21 Savage-ը:
Քենդալ Ջենները մոդել է, «Քարդաշյան ընտանիք» ամերիկյան հեռուստաշոուի մասնակիցը, Քիմ Քարդաշյանի խորթ քույրն է: Նա Victoria՚s Secret-ի «հրեշտակն է» և Estee Lauder բրենդի դեմքը:
Adidas Originals-ը Adidas AG ընկերության ստորաբաժանումն է, մասնագիտանում է sport casual և «մարզական շիկ» ոճով նորաձև հագուստի բնագավառում: