Նյու Յորքում տեղի է ունեցել 13-րդ ամենամյա մրցույթը, որտեղ ցուցադրվում են զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստները։ Դրանք սովորական կտորից պատրաստված զգեստից տարբերելը գրեթե անհնար է։
Մրցույթի պայմանները շատ պարզ են՝ զգեստը պետք է ամբողջությամբ պատրաստված լինի զուգարանի թղթից, և թույլատրվում է միայն օգտագործել սոսինձ, զարդեր։
Այս տարի մրցույթի հաղթող է ճանաչվել Կարի Կերլետոն, ով 1.5 հազար թիթեռներով թղթից հարսանեկան զգեստ է պատրաստել։ Նա որպես մրցանակ ստացել է 10 հազար դոլար։
Բացի դրամական պարգևից, ամենալավ զգեստները ուղարկվել են Թայմս Սքվերում գտնվող Ռիպլի թանգարան։