Նոր սերիալը, որը HBO ալիքը պլանավորում է նկարահանել «Սառույցի և կրակի երգը» («Գահերի խաղը» սերիալ) շարքից Վեսթերոսի աշխարհի վերաբերյալ, չի պատմելու Դունքի և Էգի մասին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է գրքերի շարքի հեղինակը՝ Ջորջ Մարտինը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Գահերի խաղի» ավարտվելուց հետո ալիքը պլանավորում է նոր սերիալ նկարահանել այդ աշխարհի վերաբերյալ: Էկրանավորման համար հնարավոր գրքերի թվում նշում էին «Սառույցի և կրակի երգի»՝ «Պատմություններ Դունքի և Էգի մասին» պրիկվելը:
«Դա տեղի չի ունենա: HBO-ով կլինի այլ շոու… Ներկայում «Պատմություններ Դունքի և Էգի մասին»-ի հիման վրա հեռուստատեսային սերիաների պլաններ չկան»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Մարտինը մտադիր է աշխատանքը շարունակել այդ շարքի վրա:
«Գահերի խաղը» սերիալը ստեղծվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքի մոտիվներով: Նախագծի առաջին եթերաշրջանի պրեմիերան, որը հետագայում շատ մեծ ժողովրդականություն է ձեռք բերեց ամբողջ աշխարհում, կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին: Սերիալը ամենաթանկ նախագծերից մեկն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ:
«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան կայացել է այս տարվա հուլիսին: Ենթադրվում է, որ ընդամենը կնկարահանվի ութ եթերաշրջան: