61 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել է ռուս դերասանուհի Վերա Գլագոլևան: Այդ մասին հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Լրագրողների զրուցակիցը հայտնել է, որ Գլագոլևայի մահվան պատճառը եղել է ուռուցքային հիվանդությունը: Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևան ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաստատել է Գլագոլևայի մահվան մասին տեղեկատվությունը:
Գլագոլևան դերասանուհի էր, ռեժիսոր, ռուսաստանցի նշանավոր հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի զոքանչը: Դերեր է կատարել գրեթե 50 կինո- և հեռուստաֆիլմերում, այդ թվում՝ «Անկեղծորեն՝ Ձեր…» (1985 թ.), «Երկնքից իջածները» (1986 թ.), «Խեղճ Սաշան» (1997 թ.) և այլ կինոնկարներում: Վերա Գլագոլևայի ռեժիսորական դեբյուտը դարձավ «Բեկված լույսը» (1990 թ.) հոգեբանական դրաման, որը պատմում է գործազուրկ դերասանների մասին:
2011 թվականին Գլագոլևան պարգևատրվել է «Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի» կոչմամբ: