Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը. Guardian
Advertisement 1000 x 90

Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը. Guardian

Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բեն աշտարակի վերականգնման պլանը, որի համաձայն՝ ելնելով անվտանգության նկատառումներից, որոշվել էր չորս տարվա ընթացքում չօգտվել գլխավոր զանգից: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը:

Խորհրդարանականների որոշումը հաջորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանն այն մասին, որ «Բիգ-Բենի համար ճիշտ չի լինի լռել չորս տարի»:

Սկզբնապես ենթադրվում էր, որ սկսած օգոստոսի 21-ից 13,7 տոննա քաշով ամենախոշոր զանգը կանջատվի ժամացույցի մեխանիզմից, որպեսզի այդ կերպ ապահովվի աշխատողների անվտանգությունը, որոնք կզբաղվեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկի նորոգմամբ: Այս զանգը տեղադրվել է 1859 թվականին և ավելի ուշ ժողովրդի մեջ կոչվել Բիգ Բեն: Այս անվամբ շատերը զուգորդում են հենց ժամացույցի աշտարակը:

Նախատեսվում էր, որ աշխատանքների կատարման ընթացքում կդադարեն ղողանջել նաև այն չորս զանգերը, որնք հարվածում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Սակայն Բիգ Բենի ղողանջը կարելի կլինի լսել, օրինակ՝ Ամանորի տանակատարության ժամանակ:

96 մետր բարձրությամբ՝ Եղիսաբեթի աշտարակի շինարարությունը՝ անգլիացի ճարտարապետ Օգաստես Փյուջինի նախագծով, ավարտվել է 1858 թվականին: Այն վիկտորյան դարաշրջանի հուշարձան է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Մինչև 2012 թվականը այն կոչվում էր Վեսթմինսթերի պալատի ժամացույցի աշտարակ: Եղիսաբեթ Բ թագուհու կառավարման 60-ամյակի պատվին այն կոչեցին միապետի անունով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր