Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները
Advertisement 1000 x 90

Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները

Ուկրաինայի քաղաքներում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի ոչ մի հուշարձան չի մնացել: Այս մասին օգոստոսի 17-ին «Լիգա» հրատարակությունում հրապարակված հացազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը:

«Ապամոնտաժված է 2 389 հուշարձան, դրանցից 1 320-ը Լենինի հուշարձաններն են: Մեր տեղեկատվությամբ՝ Լենինն այլևս չկա քաղաքներում՝ այն տարածքում, որը վերահսկում է Ուկրաինան»,- ասել է նա: Վյատրովիչի խոսքով՝ ինչ-որ հուշարձաններ կարող են տակավին մնացած լինել Ուկրաինայի որոշ գյուղերում կամ էլ ձեռնարկություններում:

Այսպես կոչված ապակոմունիզացման մասին օրենքն Ուկրաինայում գործում է 2015 թվականի մայիսից: Այն ենթադրում է, մասնավորապես, խորհրդային հուշարձանների ապամոնտաժում և տեղագրական այն օբյեկտների վերանվանում, որոնք անվանված են խորհրդային պետական գործիչների պատվին: