YSL Beaute ֆրանսիական պարֆյումերայի բրենդը թողարկել է մակիաժի միջոցների Night 54 նոր հավաքածուն՝ աշուն-ձմեռ տարեշրջանի համար:
Պալետկայում առկա է այն ամենը, ինչը, մակնիշի ներկայացուցչի խոսքով, կօգնի մակիաժ անել ամեն պարագայում: Մի կողմում տեղակայված է մեծ հայելի և մի քանի երանգներով ստվերաներկ՝ աչքերի համար, իսկ մյուս կողմում՝ հինգ երանգներով շրթներկ: Նորույթը թողարկված է սահմանափակ խմբաքանակով:
Հավաքածուուի ևս մեկ նորույթն է ջրակայուն սևաներկը՝ խիտ ու երկար մազիկներ ունեցող հատուկ փոքրիկ խոզանակով: Սևաներկը պարունակում է մեղրամոմ ու պոլիմերներ:
Նաև շարքում տեղ է գտել Couture Hologram Powder № 54 Lazer Violet համապիտանի դիմափոշին: Այն կարելի է քսել շուրթերին, աչքերին, այտոսկրերին և լանջաբացվածքի շրջանում:
Saint Laurent Paris նորաձևության տունը (ավելի վաղ` Yves Saint Laurent) 1962 թվականին դիզայներ Իվ Սեն Լորանի կողմից Փարիզում հիմնվել է Պիեռ Բերժեի հետ համատեղ: 2002 թվականին Սեն Լորանը որոշում է ընդունում թողնել գործերը և իր բրենդը վաճառում է Pinault Printemps Redoute (PPR) հոլդինգին:
Նորաձևության տան պարֆյումերիայի ստորաբաժանումը՝ օծանելիք և դեկորատիվ կոսմետիկա արտադրող YSL Beautռ բրենդը, ներկայում պատկանում են L՚Oreal ընկերությանը: