
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Միջոցառումը կանցկացվի Արամ Խաչատրյան համերգասրահում:
Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է: