Յանայի և Սուրենի ծովափնյա հանգիստնն ու դստեր տարեդարձը. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Յանայի և Սուրենի ծովափնյա հանգիստնն ու դստեր տարեդարձը. bravo.am

Հաղորդավար ամուսիններ Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանն օրերս են վերադարձել Վրաստանից: Բաթումիում նրանք վայելել են ամառային արձակուրդներն ու նշել դստեր տարեդարձը:

«Բաթումիում մեր սեփական տունն ունենք, այդ իսկ պատճառով հանգստի ամենալավ տարբերակն այնտեղ է: Ադելի հետ բավական ուրախ ու հագեցած օրեր ենք անցկացրել, չենք նկատել, թե ինչպես են անցել այդ 10 օրերը: Զբոսայգիներ ենք հաճախել, դելֆինարիումում, ջրաշխարհում եղել: Մի լավ զբոսնել ենք, լողացել»,- ասել է Յանան՝ նշելով, որ դստեր ծննդյան օրն անցկացրել են Բաթումիի ջրաշխարհում:

«Ուրախ ծննդյան օր ունեցավ՝ և՛ ինքն էր գոհ, և՛ մենք: Իր խնդրանքով փոքրիկ շոկոլադե տորթ էինք գնել: Ինքնուրույն երազանք մտապահեց ու փչեց մոմերը, չի բարձրաձայնել երազանքը, որ շուտ իրականանա»,- պատմել է հաղորդավարուհին:

Ամուսիններն աշնանը առանց աղջնակի կմեկնեն հանգստի. «Դեռ հստակ չենք որոշել, որ երկիր կմեկնենք, տարբերակներ ենք քննարկում: Ես էկզոտիկ հանգստի կողմնակից եմ, երևի այդպիսի մի վայր կընտրենք»,- ասել է Յանան:

Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից

bravo.am