Life.panorama.am–ի «Անկեղծ զրույց» շարքի հերոսուհին դերասանուհի Անի Ղազարյանն է:
Մանկությանս ամենավառ հիշողությունները…
Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են հորս հետ, երբ միասին շուկա էին գնում. դա շատ լուրջ արարողություն էր:
Եկա, որովհետև…
Եկա, որովհետև պիտի գայի:
Ճակատագրական կետ…
Ճակատագրական էր Թատերական ընդունվելը:
Հիշում եմ ու տխրում…
Հիշում եմ ու տխրում, որ այդպես էլ ոչ մի երաժշտական գործիքի վրա նվագել չսովորեցի:
Հիշում եմ ու ժպտում…
Հիշում եմ ու ժպտում, երբ առաջին անգամ բեմ բարձրացա:
Ափսոսում եմ…
Ափսոսում եմ, որովհետև ափսոսալու շատ բան կա:
Վստահ եմ…
Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Նպատակ ունեմ…
Նպատակ ունեմ հասնել նպատակներիս:
Չասացի կներես ու…
Չէ, ես միշտ ասում եմ կներես:
Կարոտում եմ …
Կարոտում եմ ուսանողական տարիներս:
Սիրում եմ…
Կյանքն եմ սիրում:
Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել…
Կուզեի ամեն ինչ անփոփոխ թողնել:
Գնում եմ դեպի…
Գնում եմ դեպի նոր զգացողություններ բացահայտելու:
Պայքարել եմ…
Պայքարել եմ, որ պայքարի արժեքը զգամ:
Հպարտ եմ ինձնով, որովհետև….
Ճիշտն ասաց՝ այդքան էլ հպարտ չեմ ինձնով:
Վախենում եմ…
Շատ եմ վախենում, որ 2016 թվի ապրիլը կկրկնվի:
Երազում եմ…
Երազում եմ, որ մի օր Հայաստանը գոնե ծովի մի փոքրիկ ափ ունենա:
Կգա մի օր ու ես…
Կգա մի օր ու ես ընտանիքիս հետ ծերությունս կվայելեմ օվկիանոսի ափին մի փոքրիկ տնակում:
Շնորհակալ եմ…
Շնորհակալ եմ ծնողներիցս, որ ծնվել են: