Adme.ru-ն գրում է, որ քիմիական միջոցներով բավական հեշտ է ազատվել միջատներից, սակայն դրանք կարող են վտանգավոր լինել, հատկապես, եթե տանը երեխաներ կան։ Անցանկալի հյուրերից ազատվելու գործում ձեզ կարող են օգնության հասնել հետևյալ միջոցները։
Ինչպես ազատվել ուտիճներից
- Սոխը մանր կտրատեք։
- Խառնեք այն սոդայի հետ։
- Խառնուրդը դրեք այն հատվածներում, որտեղ ուտիճ եք նկատում։
- Անհրաժեշտության դեպքում կրկնեք։
Ինչպես ազատվել մրջյուններից
Եգիպտացորենի ալյուրը դրեք այն վայրերում, որտեղ մրջյուններ եք նկատում։ Արդյունքը կարող եք նկատել մի քանի շաբաթ անց։
Ինչպես ազատվել մոծակներից
- Խառնեք 1-3 գդալ լավանդայի, անանուխի, էվկալիպտի յուղերը։
- Յուղը քսեք մաքուր սպունգին։
- Սպունգը դրեք տարայի մեջ, փակեք այն, թողեք 24 ժամ։
- Բացեք տարան, որպեսզի հոտը տարածվի սենյակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը