«Կլոն»-ը բրազիլական հեռուստանովել է, որը տեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։
Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։ 2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։
Հայտնի հեռուստասերիալի երկրորդական դերում հադես եկող կերպարներից մեկը Զորաիդեն էր, որի դերակատարը Ժանդիրա Մանտինին էր: Ով ժամանակին դիտել է սերիալը, հաստատ կհիշի, որ Զորաիդեի կերպարում հանդես եկող և իսլամական մշակույթն ու բարքերը պահպանող այս կինը միշտ որպես կանոն հանդես էր գալիս գլխաշորով:
Հավանաբար շատերին է հեաքրքրում, թե իրականում ինչպիսին է Զորաիդեն առանց գլխաշորի: Ստորև ներկայացնում ենք սերիալում Զորաիդեյի դերակատարի՝ դերասանուհի Ժանդիրա Մանտինիի լուսանկարները: