ԱՄՆ-ի բնակիչները կկարողանան հետևել արեգակի լրիվ խավարմանը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի բնակիչները կկարողանան հետևել արեգակի լրիվ խավարմանը

ԱՄՆ-ի բնակիչները օգոստոսի 21-ին Օրեգոնի նահանգից մինչև Հարավային Կարոլինայի նահանգ ձգվող տարածքում կկարողանան հետևել արեգակի՝ 1979 թվականից ի վեր երկրի տարածքում առաջին լրիվ խավարմանը:

Ինչպես հայտնել է Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը (NASA), ԱՄՆ-ի մայրցամաքային մասում առաջինը այն կտեսնեն Մադրաս քաղաքի (Օրեգոնի նահանգ) բնակիչները տեղական ժամանակով ժամթ 10:19-ին (Երևանի ժամանակով ժամը 21:19-ին):

Խավարումը կշարունակվի մոտավորապես 2 րոպե: Այնուհետև դիտարկման համար առավել նպաստավոր պայմաններ կլինեն մոտավորապես 113 կմ լայությամբ գոտում, որը Խաղաղ օվկիանոսից ձգվում է մինչև Ատլանտյան օվկիանոս:

Ավելի վաղ հաղորդվել է, որ NASA-ն Արեգակի լրիվ խավարման դիտարկումներն ԱՄՆ-ի տարածքում կազմակերպելու համար կծախսի 7,7 միլիոն դոլար:

Արեգակի խավարման դիտարկումը կիրականացվի Միջազգային տիեզերակայանից, երկրաշուրջ ուղեծրի 11 արբանյակներից, երեք հատուկ
սարքավորված ինքնաթիռներից և 70 բարձրագործ օդերևութաբանական զոնդերի վրա տեղակայված տեսախցիկների միջոցով:

«Մենք հույս ուենեք շատ մեծ ծավալի գիտական տեղեկատվություն ստանալ այդ խավարումը դիտարկելիս»,- AP-ին տված հարցազրույցում նշել է աստագետ Ջեյ Փասաչոֆն Ուիլյամս-քոլեջից, որն ավելի վաղ իրականացրել է 69 խավարումների դիտարկումներ:

Խավարման դիտարկման գիտական ծրագրերին մասնակցում են ոչ միայն աստղագետներ, այլև կենսաբաններ:

Նեշվիլի (Թենեսիի նահանգ) կենդանաբանական այգում կկազմակերպվեն դիտարկումներ, թե խավարման ընթացքում ինչպես են իրենց պահում տարբեր կենդանինները: