
Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի մրցանակների հանձնման 64-րդ հանդիսավոր արարողության ժամանակ չինացի ռեժիսոր Ֆեն Սյոգանի «Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմին տրվել է «Ոսկե խեցի» գլխավոր մրցանակը, տեղեկացնում է Variety-ն:
«Արծաթե խեցին» լավագույն կանացի դերի համար ստացել է նույն ֆիլմի դերասանուհի Ֆան Բինբինը:
«Արծաթե խեցին» տղամարդու լավագույն դերի համար ստացել է Ֆրանսիսկո Պաեսի նկարահանած «Հազարադեմ տղամարդը» ֆիլմի դերասան Էդուարդ Ֆերնանդեսը:
Հարավկորեացի Հոն Սան Սուն «Դու և ձերոնք» ֆիլմի համար լավագույն ռեժիսոր է ճանաչվել:
Ժյուրիի հատուկ մրցանակը կիսել են «Ձմեռ» և «Հսկա» ֆիլմերը:
Սան Սեբաստիանի կինոփառատոնը Եվրոպայում իր կարևորությամբ չորրորդն է համարվում Կաննից, Բեռլինից և Վենետիկից հետո: