Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել մասնակցել «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթին։
Ինչպես հայտնի է, երկար տարիների դադարից հետո Հայաստանում կրկին կանցկացվի գեղեցկության ազգային մրցույթ. «Pan-Armenian Beauty Contest 2017»-ը։
Մրցույթը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կազմակերպվում է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից, որի ղեկավարը Գոհար Հարությունյանն է։
Մրցույթն աջակցում են Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները։
«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի ջանքերով, մրցույթի հաղթողը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնի հեղինակավոր «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որը սպասվում է այս տարվա նոյեմբերի 18-ին Չինաստանի Շանհայ քաղաքում։
Նշենք, որ արդեն իսկ տեղի են ունեցել «Pan-Armenian Beauty Contest 2017»-ի նախընտրական փուլերը։ Մրցույթի եզրափակիչ է անցել 25 մասնակից, որոնց Wnews.am-ը կներկայացնի շուտով։