Քնի պակա՞ս. 10 վտանգավոր հետևանք, որոնց մասին հարկավոր է իմանալ
Advertisement 1000 x 90

Քնի պակա՞ս. 10 վտանգավոր հետևանք, որոնց մասին հարկավոր է իմանալ

Ժամանակակից կենսակերպի պայմաններում շատերն են 7 ժամից պակաս քնում:  Fithacker.ru-ն գրում է, որ էներգետիկ ըմպելիքներն ու մի քանի բաժակ սուրճն ընդամենը մի քանի ժամով են էներգիա հաղորդում, սակայն երկարաժամկետ հեռանկարում առողջությունը լրջորեն տուժում է: Նորմալ աշխատանքի համար օրգանիզմը 7-8 ժամ հանգստի կարիք ունի: Քնի անբավարար քանակը կարող է ազդել հիշողության, առողջական վիճակի, արտաքին տեսքի, նույնիսկ սեռական կյանքի և ավելորդ քաշից ազատվելու կարողության վրա:

Դժբախտ պատահարներ

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ողբերգական պատահարների մեծ մասի պատճառը քնի պակասն է: Այս դեպքում մարդիկ ավելի ուշ են արձագանքում:

Ազդում է մտածողության վրա

Քունը մեծ նշանակություն ունի ուղեղի աշխատանքի համար: Քնի անբավարար քանակը բացասաբար է ազդում ճանաչողական գործառույթների վրա: Տուժում են ուշադրությունը, կենտրոնանալու, որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու կարողությունը:

Առողջական խնդիրներ

Սրտային հիվանդություններ, սրտի նոպա, սրտային անբավարարություն, սրտի անկանոն զարկեր, արյան բարձր ճնշում, կաթված, դիաբետ… Սրանք հիվանդություններից ընդամենը մի քանիսն են, որոնք կարող են առաջանալ քնի անբավարար քանակի դեպքում:

Նվազեցնում է սեռական ցանկությունը

Մասնագետները նշում են, որ քնի պակաս ունեցող մարդկանց սեռական ցանկությունը նվազում է:

Դեպրեսիա

Ժամանակի ընթացքում քնի խանգարումները կարող են նպաստել դեպրեսիայի նշանների զարգացմանը: 2005թ. «Քունն Ամերիկայում» հարցման ընթացքում պարզվել է, որ մարդիկ, ում մոտ դեպրեսիա, անհանգստություն է ախտորոշվել, քնում են 6 ժամից պակաս:

Ստիպում է ավելի մեծ տեսք ունենալ

Մաշկի դեղնությունն ու աչքերի այտուցվածությունը հաճախ քիչ քնելու հետևանք են: Եթե մարդը պարբերաբար նորմալ չի քնում, կարող են առաջանալ կնճիռներ, մուգ շրջանակներ աչքերի շուրջ:

Հիշողության կորուստ

Քնի անբավարար քանակը մեծապես ազդում է հիշողության որակի վրա:

Ավելորդ քաշ

Մասնագետները նշում են, որ քնի անբավարար քանակը կապված է քաղցի զարգացման մեծացման և ճարպակալման հետ: 2004թ. անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդիկ, ովքեր 6 ժամից քիչ են քնում, 30 տոկոսով ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ, քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ:

Դատողության վատացում

Քնի անբավարար քանակը լուրջ բացասական ազդեցություն է ունենում դատողություններ անելու կարողության վրա:

Մահ

Ըստ որոշ հետազոտությունների՝ մարդիկ, ովքեր 5 ժամ կամ ավելի քիչ են քնում, գրեթե երկու անգամ մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը