Mercedes-Benz ընկերությունը հայտարարել է E-դասի նոր կաբրիոլետի վաճառքների մեկնարկի մասին:
«Արտասովոր ավտոմոբիլների նկատմամբ կիրքը, որը մենք բաժանում ենք մեր սպասարկյալների հետ, առանձնահատուկ կերպ է արտացոլվել նաև մեր E-դասի նոր կաբրիոլետում»,- ասել է Daimler AG-ի վարչության անդամ և Mercedes-Benz-ի մարդատար ավտոմոբիլների գլոբալ վաճառքների և շուկայավարման ստորաբաժաման ղեկավար Բրիտտա Զեեգերը:
Նա հավելել է, որ այս ավտոմեքենան վարորդներին թույլ կտա «վայելել բաց երկնքի տակ ճանապարհորդությունների հարմարավետությունն ու պերճանքը»:
Ավտոմոբիլը հանդերձված է ավտոմատ հողմաշեղիչ համակարգով: Այն բաղկացած է քիչ նկատելի հպաթիթեղային մոդուլից՝ էլեկտրաշարժաբերով, որը ներսարված է դիմապակու վրայի շրջանակի վերին մասում, ինչպես նաև էլեկտրական հողմաշեղիչ ցանցից, որը գտնվում է հետին նստոցների միջև: