Rolls-Royce բրիտանական լյուքս դասի ավտոարտադրողը ցուցադրել է Dawn կաբրիոլետի նոր երանգը:
Այն ստացել է Caalled Fauxia անվանումը և հատուկ ստեղծվել է հավաքորդ Մայքլ Ֆյուքսի համար:
Ավտոմեքենան ցուցադրել են Նրբագեղության մրցույթում, որն անցկացվել է Միացյալ Նահանգների Փեբլ-Բիչում: Նոր տեսքով ավտոմեքենան նմանվել է «արքայադուստրերի ավտոմեքենայի»:
Ավտոմեքենան այդ գույնով ներկելու գաղափարը սեփականատիրոջ մոտ ծնվել անցյալ տարի, երբ ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ նա տեսավ ֆուքսիայի ծաղիկը: «Ինձ դուր է գալիս Rolls-Royce բրենդի ժառանգությունը, և ես սիրում եմ այդ ավտոմեքենաները: Ես միշտ մարտահրավեր եմ նետում մյուս ավտոտերերին»,- պատմել է Ֆյուքսը: