Մինչև 2018 թվականի վերջը Մեծ Բրիտանիայի ճանապարհներին կհայտնվեն անվարորդ բեռնատարների ոչ մեծ շարասյուներ:
Ինչպես հայտնել է բրիտանական կառավարությունը, անվարորդ բեռնատարների փորձարկումները կանցկացնի Տրանսպորտային
հետազոտությունների լաբորատորիա (ՏՀԼ) մասնավոր ընկերությունը, տեղեկացնում է BBC-ին:
Փորձարկումների ընթացքում շարասյուները բաղկացած կլինեն առավելագույնը երեք բեռնատարներից, ընդ որում՝ առանց վարորդի լինելու են դրանցից երկուսը՝ երկրորդը և երրորդը: Շարասյունը գլխավորող առաջին բեռնատարը կլինի վարորդով: Շարասյան շարժման արագությունը և արգելակումը կարգավորելու է գլխադաս ավտոմեքենան, իսկ շարասյան բոլոր բեռնատարների շարժման ուղղությունը կկարգավորի առաջին բեռնատարի վարորդը:
Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարարությունում ակնկալում են, որ բեռնատարների շարժման այս սխեման կօգնի կրճատել բանեցված գազերի արտանետումները և կրճատել վառելանյութի ծախսերը հետևից ընթացող ավտոմեքենաների համար օդի դիմադրության նվազեցման հաշվին: