Դերասանուհի Մեգան Ֆոքսն արդեն մեկ տարի է` հանդիսանում է Frederick’s of Hollywood ներքնազգեստի ապրանքանիշի դեմքը։ Նա լուսանկարվել է ապրանքանիշի նոր ֆոտոշարքում։
Instyle–ը գրում է, որ 31-ամյա դերասանուհին աչքաթող է արել կինոն։ Վերջին մեկ տարում նա հայտնվել է միայն «Նորեկը», սերիալում, այն էլ` քիչ, փոխարենը մեկը մյուսի հետևից թողարկում է ներքնազգեստի հավաքածուներ, որոնց համահեղինակն է։
Հավաքածուն գովազդելու համար Մեգանը ներկայանում է սեքսուալ ֆոտոշարքով, որը լայն քննարկումների առիթ է դարձել։ Նայելով նրա կազմվածքին` շատերը զարմանում են, որ Մեգանը 3 երեխայի մայր է։