Ինչու է ծննդյան ամիսը ազդում անհատականության վրա
Տարվա տարբեր ժամանակահատվածներում հղի կանայք արևի լույսի տարբեր չափաբաժիններ են ստանում: Հունգարացի գիտնականները ենթադրում են, որ այդ փաստը կարող է ազդել արգանդում գտնվող երեխայի վրա: Պարզվում է, որ ծննդյան ժամանակահատվածը ազդում է արյան մեջ դոֆամինի և սերոտինինի՝ հաճույքի և լավ տրամադրության հորմոնների վրա:
Հունվար
Ընդհանրապես ձմռանը ծնվածները հակված են ընկճվածության: Հենց հունվարին ծնվածների մեջ են ավելի հաճախ հանդիպում ստամոքսի խոցով, աղիների անանցելիությամբ, սրտի նոպաներով, իսկ կանանց մոտ դաշտանային ցիկլի խախտումներով տառապողներ: Միևնույն ժամանակ, հունվարին ծնված տղամարդիկ գրեթե 3 անգամ քիչ են ունենում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, քան սեպտեմբերին ծնվածները:
Փետրվար
Փետրվարին ծնվածները պետք է զգուշանան վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից, օսթեոարթրիտից, սրտային հիվանդություններից (տղամարդիկ) և երակների խցանումից (կանայք):
Մարտ
Գարնանը ծնվածները ընդհանուր առմամբ կենսասեր են և լավատես: Մարտին ծնված տղամարդիկ կարող են հակված լինել ասթմայի, կատարակտի և սրտային հիվանդությունների: Կանայք պետք է զգուշանան հոդաբորբից և աղիների անանցելիությունից:
Ապրիլ
Ապրիլին ծնվածները մեխանիկական հակում ունեն օստեոպորոզի, վահանաձև գեղձի խնդիրների, ասթմայի, բրոնխիտի և ուռուցքների նկատմամբ:
Մայիս
Տղամարդկանց շրջանում տարածված է ասթման, ընկճախտը և շաքարային դիաբետը, իսկ կանանց շրջանում՝ օստեոպորոզը, աղիների անանցելիությունը և քրոնիկ ալերգիաները:
Հունիս
Ամռան ամիսներին ծնվածները սովորաբար լավատես են լինում, սակայն նրանց մոտ նկատելի է տրամադրության հաճախակի փոփոխություն: Հունիսին ծնվածներին հատուկ են այս խնդիրները՝ կատարակտ, քրոնիկ բրոնխիտ, տղամարդկանց մոտ սրտային հիվանդություններ, կանանց մոտ՝ ռևմատիզմ, անմիզապահություն, արթրիտ:
Հուլիս
Առավել տարածված են հետևյա հիվանդությունները՝ ասթմա, արթրիտ, ուռուցքներ, վզի հատվածում քրոնիկ ցավեր:
Օգոստոս
Տղամարդկանց մոտ առավել հանդիպում են օստեոպորոզ, ասթմա, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, կանանց մոտ՝ ռևմատիզմ, արթրիտ, երակնեի խցանում:
Սեպտեմբեր
Աշնան ամիսներին ծնվածները հաճախ դյուրագրգիռ են լինում, բայց մեծ տարիքում նրանք հազվադեպ են ընկճվածություն կամ տրամադրության փոփոխություն ունենում: Սեպտեմբերին ծնվածների մոտ նկատելի են օսթեոպորոզ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, ասթմա, ուռուցքներ:
Հոկտեմբեր
Տղամարդկանց մոտ նկատելի են վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, միգրեն, կանանց մոտ՝ անեմիա, արյան մեջ խոլեստիրինի բարձր մակարդակ:
Նոյեմբեր
Տղամարդկանց մոտ՝ մաշկի քրոնիկ հիվանդություն, սրտի և վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, կանանց մոտ՝ սրտի նոպաներ, աղիների անանցելիություն, երակների լայնացում:
Դեկտեմբեր
Տղամարդկանց մոտ՝ կատարակտ, ընկճախտ, սրտային հիվանդություններ, կանանց մոտ` բրոնխիտ, ասթմա, երակների խցանում: