BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Դավիթ Թադևոսյանն այս օրերին ընտանիքի հետ Միացյալ Նահանգներում է: Որոշ լուրերի համաձայն՝ դերասանը մշտական բնակության է մեկնել: Մեր խմբագրություն ուղարկված էլեկտրոնային նամակով ընթերցողներից մեկն իր մտահոգությունն է հայտնել, որ հայրենիքից հեռանալով, Դավիթն այլևս ընդգրկված չի լինի տեղական արտադրության ֆիլմերում և սերիալներում:
Լուրի իսկությունը պարզելու համար փորձեցինք խոսել թե´ դերասանի, թե´ նրա կնոջ՝ դերասանուհի Աստղիկ Խաչատրյանի հետ, սակայն երկուսն էլ թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն չցանկացան տալ:
Նշենք, որ Աստղիկը պարբերաբար ընտանիքի ամերիկյան առօրյան ներկայացնող լուսանկարներ է տեղադրում սոցցանցային իրենց էջերում: