Այս տարվա մայիսին Անժելա Սարաֆյանը, խոսելով «Խոստում» ֆիլմի մասին, պատմել էր, որ նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատարներ Անժելային և Օսկար Այզեքին ամուսնացրել են: Նկարահանումներն անցկացվել են Իսպանիայում, և որպեսզի գլխավոր հերոսների պսակադրության հատվածն իրականին հնարավորինս մոտ լինի, Հայաստանից հոգևորականի են հրավիրել:
«Քիչ հայտնի փաստ: Քահանան իրական էր, որը Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, երեք քույր եկեղեցիներ կան, դրանցից մեկում է նա ձեռնադրվել։ Նկարահանումների ժամանակ նա մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով, որը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռևս 1915 թվականին, և դրանք կան մինչ օրս։ Նկարահանումներից հետո նա ասաց, որ պետք է բաժանի մեզ, քանի որ տեխնիկապես ամուսնացրել է մեզ»,- այն ժամանակ գրել էր Անժելան:
Իսկ ահա հիմա դերասանուհին Instagram-ում ցուցադրել է հայկական եկեղեցում պսակադրության տեսարանը, որը չի ներառվել «Խոստում» ֆիլմում:
«Դուք չեք տեսել այս գեղեցիկ տեսարանը, այն պետք է լիներ ֆիլմի սկզբում»,- տեսանյութը մակագրել է Անժելան: