Ինչպես են «Поле чудес» հաղորդման ժամանակ տարիներով խաբել հեռուստադիտողին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են «Поле чудес» հաղորդման ժամանակ տարիներով խաբել հեռուստադիտողին

«Поле чудес» հաղորդումը վաղուց դարձել է համաժողովրդական:

Տարիների ընթացքում ճիշտ պատասխանները գտնելու մրցույթը վերածվեց հեռուստահաղորդման միջոցով հարազատներին ողջույնի խոսք հղելու և հաղորդավարին ընծաներ մատուցելու ծեսի:

Հեռուստաստուդիան ում ասես, որ չի տեսել. էլ գնչուների, ովքեր կրքոտ երգեր են երգել, բանտապահների, որ վարողին բանտային հագուստ են նվիրել…

Գալիս էին անգամ հեռավոր Իրկուտսկից, բերելով բաբա Զինայի պատրաստած աշխարհի ամենահամեղ բորշը: Գոյություն ունի անգամ նվերների թանգարան, ուր պահվում են բոլոր արտասովոր նվերները:

Բայց պարզվում է, որ այդ ամենը խաբկանք է, հեռուստահաղորդման հեղինակների սարքած պատրանք, որը իբրև իրականություն հրամցվել է հեռուստադիտողին:

Նախագծի խմբագիրները դեռ շատ վաղուց նկատել են, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հաղթելը, այլ էկրանին երևալը, և որոշել, որ իրենք նվերներ կառնեն, կտան հյուրերին, որ նրանք էլ իրենց անունից նվիրեն հաղորդավարին:

Այսպես, օրինակ՝ Միխայիլ Մայերը պատմել է, որ հաղորդումից առաջ նրան ստիպել են ստել իր բնօրրանի մասին. «Ինձ գնչուի հագուստ տվեցին, քանի որ ուզում էի Ուսպենսկայայի «Гитара» երգը երգել: Ասացին՝ կասես, որ Իրկուտսկից ես եկել, սա քո գետնամորիները, սա քո սնկերը…»: Իսկ Չունան, փոքրիկ քաղաք է, որտեղից եկել էր Միխայիլը: Հաղորդումից հետո, ողջ քաղաքը նրան ծաղրել և անպատվել է ստի համար:

Եվս մեկ մասնակից՝ Իննա Կամենևան, խոստովանել է, որ իր կերպարը նույնպես փոփոխությունների է ենթարկվել հաղորդման հեղինակների կողմից. կնոջը ներկայացրել են իբրև Չերեպովցի քաղաքի բնակիչ, չնայած, նա մոսկվացի է եղել. «Ինձ հարցրին, թե ընծաներո՞վ եք: Ասացի՝ այո: Խմորեղեն էի բերել, սակայն խմբագիրը ասաց, որ առանց օղու եմ, և ինձ մի շիշ օղի տվեցին, որ նվիրեմ Յակուբովիչին»:

Շոուի բոլոր մասնակիցները անկետա են լրացնում, նշելով, թե ինչ են իրենց հետ բերել: Եթե խմբագիրը նվերը աննշան կամ թերի է համարում, այն լրացնում են նոր կամ այլ նվերով, հորինելով մի կորած-մոլորած ռուսական տեղանուն, որտեղից իբր եկել է հաղորդման տվյալ մասնակիցը:

Այսքան տարի նայում ենք, պարզվում է՝ խաբկանք է…

fabiosa.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը