Ի՞նչ պետք է իմանան տղաների մայրիկները
Advertisement 1000 x 90

Ի՞նչ պետք է իմանան տղաների մայրիկները

Ամերիկյան Cosmo-ի հեղինակ Միշել Ուիլդոնը տղաների դաստիարակությանը վերաբերող հոդվածում գրում է. «Լավ, բայց ինչու ինձ այս ամենի մասին չէին ասել, երբ երեք տղա էի մեծացնում և դաստիարակում»: Նա հոգեբանների խորհուրդները ներկայացրել է Cosmo-ում:

Տղայի զգացմունքներն ավելի խորն են, քան դա թվում է: Նրանք դա ուղղակի թաքցնում են:

Նրանց համար առաջնայինը հարմարավետությունն է, ոճը՝ ձեռքի հետ:

Նրանք չեն կարող խաղաղ նստել: Դրա համար նրանց բավարարելու ամենաճիշտ ճանապարհը՝ սպորտն է:

Մի գուրգուրեք նրանց ձեր համբույրներով:

Տղաները երևակայական խաղերի մեծ գիտակ են. տվեք նրանց այդ ազատությունը:

Նրանց համար կյանքը մրցույթ է, պետք է անընդհատ նոր մրցման պատրաստվել:

Մի զարմացեք, երբ չեն ստում:

Տղաները սիրում են արդարությունը:

Նրանք հումորի նուրբ զգացողություն ունեն: Զարգացրե՛ք այն:

Տղաները նվիրված են իրենց մորը մինչև կյանքի վերջը: Նրանք պատրաստ են կիսվել ամեն ինչով, միայն դրա համար պետք է ցույց տաք նրան, որ դուք ընդունում եք նրա անհատականությունը, նրանով պարծենում եք, նա ամեն բան կզոհաբերի ձեզ համար: