93-ամյա ամերիկուհին խոստանում է Քյոլն քաղաքի կենդանաբանական այգուն 22 միլիոն դոլար նվիրաբերել
Advertisement 1000 x 90

93-ամյա ամերիկուհին խոստանում է Քյոլն քաղաքի կենդանաբանական այգուն 22 միլիոն դոլար նվիրաբերել

Տարեց ամերիկուհին խոստացել է Գերմանիայի Քյոլն քաղաքի կենդանաբանական այգուն 22 միլիոն դոլար նվիրաբերել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գերմանիայում ծնված 93-ամյա Էլիզաբեթ Ռայխարթը հաղորդել է, որ դա եղել է իր՝ Հոլոքոսթից փրկված ամուսնու վերջին ցանկությունը: Տարեց կինն արդեն սկսել է կենդանաբանական այգուն ամեն ամիս 6 հազար դոլար փոխանցել: