Մանրուքներ, որոնք շատ կտխրեցնեն մանչուկին
Advertisement 1000 x 90

Մանրուքներ, որոնք շատ կտխրեցնեն մանչուկին

Գոյություն ունեն մանրուքներ, որոնց վրա մենք՝ մեծերս ուշադրություն չենք դարձնում, սակայն հոգեբանների պնդմամբ, հենց այդ մանրուքները կարող են խորը բացասական հետք թողնել մեր իսկ երեխայի հոգեկերտվածքի վրա: Մեզ կարող է թվալ, որ փոքրիկը ավելորդ համառություն է դրսևորում, բայց իրականում, այդ պահերին, նա լուրջ հոգեբանական օգնության կարիք է ունենում՝  ժամանակին մեր թույլ տված սխալների պատճառով: Ստորև, այն խորհուրդները, որոնք տալիս են հոգեբանները:

  1. Երեխաները չեն սիրում, երբ իրենց անտեսում են:
  2. Երբ լռեցնում են:
  3. Երբ հնարավորություն չեն տալիս ինքնուրույն որևէ բան անել:
  4. Երբ ջանքերը չեն գնահատում:
  5. Երբ առանց երեխայի իմացության վերացնում են նրա սիրելի խաղալիքները:
  6. Երբ իր տեսակետի հետ հաշվի չեն նստում:
  7. Երբ լքում են:
  8. Երբ խոստումը չեն կատարում:
  9. Երբ խաբում են:
  10. Երբ ցուցադրաբար, իբրև պատիժ, սիրում են ուրիշ երեխաների: