
ԱՄՆ-ի այն շրջաններում, որտեղ մոլեգնել է «Հարվի» փոթորիկը, կանգնած ջուրը սպառնում է մոծակներով և հիվանդությունների բռնկումով, որոնք փոխանցվում են այդ միջատների միջոցով, հաղորդել են ամերիկյան փորձագետները:
Բժիշկ Ջոն Լին հայտնել է, որ թեև ջրհեղեղները մաքրում են մոծակների զանգվածային բազմացման վայրերը, դրանք արագորեն կվերականգնեն իրենց պոպուլյացիան՝ կանգնած ջրի օջախների հաշվին: Հաջորդ երկու շաբաթներին մոծակների թվի սարսափելի աճ է սպասվում, որը կպահպանվի մեկ կամ երկու ամիս, գրում է AP-ն:
Լիի խոսքով՝ դա կարող է նշանակել մի շարք հիվանդությունների տարածում, օրինակ՝ Արևելյան Նեղոսի տենդի և Սենթ Լյուիսի էնցեֆալիտի: Մասնագետը չի բացատում Զիկա վիրուսի, դենգե և չիկունգունյա տենդերի ի հայտ գալը:
Թեխասում «Հարվի» փոթորկի արդյունքում առաջացած ջրհեղեղների հետևանքով 40 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են: