Ազդանշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը
Advertisement 1000 x 90

Ազդանշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը

Fithacker.ru կայքը գրում է, որ դեպքերի մեծամասնությունում ձվարանների քաղցկեղի նշանները հիվանդության վաղ շրջանում չեն արտահայտվում։ Արդյունքում՝ հիվանդությունը հիմնականում բավական ուշ է ախտորոշվում։ Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնք կարող են օգնել հասկանալ, որ խնդիրը կապված է ձվարանների քաղցկեղի հետ։ Եթե նկատում եք այս նշանները, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Որովայնի փքվածությունը, ճնշումն ու ցավերը կարող են վկայել ձվարանների քաղցկեղի առկայության մասին։ Դաշտանային ցիկլից առաջ կամ որոշակի մթերք օգտագործելուց հետո կարող եք որովայնի փքվածություն զգալ, սակայն, եթե այն չի անցնում 2 շաբաթից ավելի, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Հիշեք, որ որովայնի փքվածությունը կարող է կապված լինել փորկապության, որովայնի գրգռվածության, սխալ սնունդի և աղեստամոքսային տրակտի խնդիրների հետ։

Ձվարանների քաղցկեղի նշաններից մեկն էլ կարող է լինել հաճախ միզելու ցանկությունը։ Հաճախ սա ընկալվում է՝ որպես միզուղիների վարակ, բայց հնարավոր է՝ խնդիրը լինի նաև ձվարանների քաղցկեղը։

Ուշադրություն դարձրեք այն նշաններին, որ ուղարկում է օրգանիզմը։ Եթե զգում եք, որ տարօրինակ նշաններն այդպես էլ չեն անցնում, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը