Քանի՞ հայաստանցի է այցելում Վրաստան
Advertisement 1000 x 90

Քանի՞ հայաստանցի է այցելում Վրաստան

Վրաստանում նախորդ տարվա ընթացքում 270 հյուրանոց է բացվել: Ընդհանուր առմամբ, 2016-ի տվյալներով այդ երկրի տարածքում կա 1496 հյուրանոց, որից 99.5 տոկոսը մասնավոր է, մնացածը՝ պետական:

Անցած տարվա ընթացքում հյուրանոցներն ընդունել են 2.5 մլն այցելու, ինչը 2015-ի համեմատ 35 տոկոսով շատ է: Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների` այցելուների մեծ մասը՝ 65.8 տոկոսը եղել են օտարերկրացիները, 34.2 տոկոսը՝ Վրաստանի քաղաքացիներ: Այցելուների թվում առավել շատ են Թուրքիայի, Իրանի, Լեհաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի քաղաքացիները: Այցելուների մեծ մասը՝ 74.6 տոկոսը հյուրանոցներում մնում են հանգստի նպատակով, 16 տոկոսը՝ գործնական, 1.6 տոկոսը՝ բուժման, 7.8 տոկոսը՝ այլ պատճառներով:

Տուրիզմի գործակալության տվյալներով, այս տարվա հուլիսին Վրաստան այցելած օտարերկրացիների մեծ մասը ռուսներ են, երկորրդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են՝ 209 հազար մարդ, իսկ երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիները 190 հազար մարդ:

finagent.am