Չինաստանի Յունֆու քաղաքում հղի չինուհին անսպասելիորեն ծննդաբերել է փողոցում։ Shanghaiist պարբերականը հաղորդում է, որ ականտեսների տեսագրությունը Չինաստանում մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել։
Երկունքի ցավերը սկսվել էին, երբ կինը խանութից է վերադառնալիս եղել։ Անցորդները նրա համար աթոռներ են բերել և ստվարաթուղթ փռել ասֆալտին։ Շտապ օգնության աշխատակցուհին օգնել է ընդունել երեխայի ծնունդը։ Տեսագրության ավարտին կինը քայլում է փողոցում՝ մի ձեռքին գնումների փաթեթները, մյուս ձեռքով՝ երեխային գրկած։