Շվեյցարիայի Barry Callebaut ընկերությունը նոր տիպի շոկոլադ է ներկայացրել
Advertisement 1000 x 90

Շվեյցարիայի Barry Callebaut ընկերությունը նոր տիպի շոկոլադ է ներկայացրել

Շվեյցարիայի շոկոլադ արտադրող Barry Callebaut ընկերությունը մշակել է վարդագույն շոկոլադ, որը դարձել է չորրորդ հայտնի տիպի շոկոլադը դառը, կաթնային և սպիտակ տեսակի շոկոլադների շարքում: Այդ մասին գրել է CNBC-ն:

Սուտակակարմիր շոկոլադը սեպտեմբերի 5-ին ներկայացվել է Շանհայում: «Նոր շոկոլադն ունի հագեցած համ և բնորոշ վարդագույն երանգ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Այդ շոկոլադն ստացվում է Ruby տեսակի կակաոյի հունդերից և բնորոշվում է համի հատուկ մրգային նրբերանգներով, ըստ որում դրա մեջ ոչ մի կարգի ներկանյութեր և համային հավելանյութեն չեն ավելացվում:

Այս շոկոլադի ստացման տեխնոլոգիան մշակվել է ընկերության՝ Փարիզի և Բրյուսելի գիտահետազոտական կենտրոններում՝ Բրեմենի Յակոբսի համալսարանի մասնագետների մասնակցությամբ: Ընկերությունում մեկ տարի չէ, որ աշխատել են նոր շոկոլադի վրա: Դրա արտադրության համար գիտնականները որոշակի տարրեր են առանձնացրել սուտակային կակաո-հունդից:

Barry Callebaut-ն իր պատմությունն սկսում է 1842 թվականից, իսկ ներկայիս տեսքով ընկերությունը գոյություն ունի 1996 թվականից: