Դիանա Գրիգորյանը հեռանո՞ւմ է. նոր հեռուստասերիալը եթեր չի հեռարձակվի. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դիանա Գրիգորյանը հեռանո՞ւմ է. նոր հեռուստասերիալը եթեր չի հեռարձակվի. life.panorama.am

Այսօր Life.panorama.am-ը հրապարակել էր սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ նախօրեին արված հարցազրույցը, որում նա մանրամասներ էր պատմել իր հեղինակ նոր՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալից՝ նշելով, որ այն  «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի սեպտեմբերի 11-ից:

Հարցազրույցի հրապարակումից հետո Life.panorama.amը տեղեկություն ստացավ, որ Դիանա Գրիգորյանը որոշել է լքել նախագիծը:

Հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները դադարեցվել են և այն եթեր չի հեռարձակվի:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ են հաստատել Դիանա Գրիգորյանի հետ, ով հարցին ի պատասխան ասել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին և անջատել հեռախոսը: