Ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրը նկարահանվել է Florale-ի ներքնազգեստի, տնային և մարզական հագուստի Triumph պրեմիալ շարքի գովազդում: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով գովազդային արշավի առաջին կադրերը:
Գովազդային արշավի նկարահանումներով զբաղվել է բրիտանացի հայտնի fashion-լուսանկարիչ Ռանքինը: Florale-ի Triumph արշավն ամբողջ
աշխարհում մեկնարկում է 2017 թվականի նոյեմբերին:
Հավաքածուի հիմքը կազմում են մոդելի մարմնակազմի ընդգծված արժանիքները՝ էլաստիկ ժանյակով՝ վարդակակաչների, գեորգինների, վայրի
վարդի և հիրիկների «ծաղկային» ասեղնագործության զուգակցմամբ:
«Florale-ի նոր շարքը իմ սեփական ոճի լիակատար արտացոլումն է: Հավաքածուն ստացվել է նրբագեղ ու ժամանակակից: Այս ներքնահագուստով
ես ինձ շատ գեղեցիկ եմ զգում»,- նշել է Մուրը: