Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը թողարկել է իր նշանավոր The One բույրի նոր տարբերակը՝ նույն անվանումով արդաջուր:
Բույրն ստեղծվել է Միշել Ժիրարի կողմից: Բույրի հիմքը իլանգ-իլանգն է՝ նարնջի, վանիլի, մուշկի ծաղիկների նրբահոտերով: Բույրն արդեն ստացվել է վաճառքում: The One-ի դեմքը դարձել է դերասանուհի Էմիլյա Քլարքը՝ «Գահերի խաղը» սերիալում Դևերի մոր՝ Դեյեներիս Թարգարիենի դերակատարը:
The One-ի գովազդային արշավը նկարահանել են Նեապոլի փողոցներում՝ իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց հետ: Ըստ սյուժեի՝ Էմիլյա
Քլարքը հայտնվում է Նեապոլի շուկայում, շփվում տեղացիների հետ և դափ զարկում: Նկարահանումները ղեկավարել է իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեն, որը հայտնի է ձեռքի խցիկով արված իր աշխատանքներով՝ վավերագրական ֆիլմերի ոճով:
Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը հիմնվել է 1985 թվականին: Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում:
Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի և կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի նշանավոր
երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը և ուրիշներ: