Կոսմետոլոգը փչացրել է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ դեմքը: Այս մասին պատմել է շոումենի կինը իր Instagram–ում:
«Դու չես զղջա: Այս բուժակարգը խոնավացնում ու թարմացնում է մաշկը»,- համոզում էր ինձ իմ կոսմետոլոգը: Մի ժամից հայելու միջից ինձ էր նայում այտուցված, վարդագույն դեմք: Այսինքն ի՞նչ վարդագույն՝ կարմի՛ր,- պատմում է Գարիկի կինը,- Այդ սրիկան մխիթարում էր ինձ՝ առավոտյան ամեն ինչ կանցնի: Երբ մտածում էի, թե ինչպես կարող եմ արագ ու աննկատ տուն հասնել, դուստրս զանգահարեց ու խնդրեց հաց գնել»: Քանի որ երեխային չէր կարող մերժել ու ասել, որ հաց չի գնի, խանութ գնալը Ժաննայի համար վերածվեց անհարմար պատմության:
«Արագ վազելով, որպեսզի ուրիշի ինֆարկտի պատճառը չդառնամ, ես մտա սուպերմարկետ: Հանկարծ հացաբուլկեղենի ու պահածոների բաժինների միջև տեսա համադասարանցուս, որին ավարտական երեկույթից հետո չէի տեսել: Ամենավատն այն էր, որ համադասարանցիս էլ ինձ տեսավ: Նրա ուրախությունն անսահման էր, բայց ոչ իմը: Համադասարանցիս մենակ չէր ու ծանոթացրեց ինձ որդու հետ՝ պատմելով նրան, որ ես նրա առաջին սերն եմ եղել, որին երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ:
Վախեցած 16-ամյա տղայի աչքերում մեկ հարց էր երեւում «Բայց ինչո՞ւ, հայրիկ»: Հետո ապշահար պատանու հայրը առաջարկեց լուսանկարվել հիշատակի համար:
Ժաննայի խոսքով, ինքն այդ պահին, կյանքում առաջին անգամ զղջաց, որ հեռախոսում կա տեսախցիկ սելֆիի ֆունկցիայով: «Բայց մերժելն անհարմար էր: Մենք հրաժեշտ տվեցինք իրար, ու ես ծածկելով դեմքս «Բորոդինսկի» հացով, դուրս վազեցի խանութից: Ամբողջ ճանապարհին ես ծիծաղում էի, որ տղան կմեծանա և հորը կծանոթացնի իր ընկերուհու հետ, և եթե նա հանկարծ դուր չգա հորը, տղան միշտ կարող է ասել. «Հայրիկ, ես տեսել եմ քո առաջին սերը…»- պատմել է երգիծաբանի կինը՝ ստեղծված իրավիճակում ժպիտի համար առիթ գտնելով: