Կիպրոսի հյուսիս-արևմտյան մասում կայացել է մեծահարուստ ռուս զույգի շքեղ հարսանյաց արարողությունը, որն ի սկզբանե պետք է անցկացվեր բաց երկնքի տակ՝ լողափին, սակայն վայրի կրիաների պատճառով տեղափոխվել է: Հարսանիքին ելույթ է ունեցել երգչուհի Քրիստինա Ագիլերան, որի կատարման ժամանակ նորապսակները պարել են առաջին հարսանեկան պարը:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, վայրի բնության պահպանության ակտիվիստների ջանքերի շնորհիվ ավելի քան 10 մլն դոլարանոց արարողությունը տեղափոխվել է ափից որոշ հեռավորության վրա գտնվող հյուրանոց:
Ակտիվիստների խոսքով՝ լողափը վայրի կրիաների ձվադրման վայրն է, իսկ միջոցառման աղմուկն ու իրարանցումը կխանգարեին կենդանիներին: Ակտիվիստներին զայրացրել է այն փաստը, որ տեղի իշխանությունները բացօթյա խնջույքի թույլտվություն են տվել, ինչից հետո տրակտորները ներխուժել են կրիաների ձվադրման վայր ու սկսել հարթեցնել ավազը: