Ինքնաբավ և ինքնավստահ կին լինելը նշանակում է միայնակ կարողանալ հասնել նպատակներին: Անհրաժեշտ է
Ինչպես նյութական, այնպես էլ հուզական անկախության ձեռքբերում:
Ինքնուրույն ցանկացած խնդիր լուծելու և դրված նպատակներին հասնելու կարողություն:
Թերությունները արժանիքի վերածելու կարողություն, որը հետագայում միայն օգուտ կբերի:
Ի՞նչ փուլեր է պետք անցնել ինքնաբավության ճանապարհին
Ինքնաբավ կին դառնալու պահանջները բավականին պարզ են և ցանկության առկայության դեպքում արդյունքն ակնհայտ կլինի:
Նախ և առաջ սիրեք ձեզ: Դրա համար անհրաժեշտ է սեփական արտաքին և ներքին աշխարհը մշտապես բարձր մակարդակում պահել:
Մի թերագնահատեք ձեզ: Եթե մեկը կարողանում է ինչ-որ բան ավելի լավ անել, դա չի նշանակում, որ նա ավելի մեծ ներուժ ունի: Գուցե նա ընդամենը կենսական ավելի մեծ փորձ ունի, որը ձեռք է բերել որոշակի տարիքում: Այնպես որ, ամեն ինչ դեռևս առջևում է: Բայց չափազանց մեծ հպարտություն ունենալ էլ խորհուրդ չի տրվում, չէ որ դա հաճախ գլխավոր խոչընդոտն է դառնում նպատակին հասնելու ճանապարհին:
Կյանքը պետք է սկսի հաճույք բերել: Տհաճ մարդկանց հետ շփմանը պետք է վերջ դնել: Իսկ եթե ֆիրմայում պաշտոն զբաղեցնելը սկսել է հոգնեցնել, պետք է ավելի հետաքրքիր աշխատանք փնտրել, որը ոչ միայն եկամուտ, այլև հաճույք կբերի:
Անցած բացասական պահերը անհրաժեշտ է մոռանալ և ներկայով ապրել:
Մշտապես զարգանալով և կատարելագործվելով հաջողվում է ուզածին հասնել: Իսկ դա ինքնավստահ և ինքնաբավ կնոջ գլխավոր նշանն է: