«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների բարձր հովանու ներքո սեպտեմբերի 24-ին, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակաեդմիական թատրոնում իրականացնելու է գեղեցկության երկար սպասված մրցույթ՝ նոր թիմով, որակով և բացառիկ հնարավորությամբ. Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կներկայանա «Միսս աշխարհ» միջազգային ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթին: «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի ջանքերով նախընտրական փուլերի արդյունքում ընտրված 24 աղջիկներից մեկը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում։
Wnews.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Արմինե Մանուկյանն է։
–Ներկայացրու’ քեզ. որտ՞եղ ես ծնվել, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։
-Ես Արմինե Մանուկյանն եմ, 24 տարեկան, ծնվել և ապրում եմ Երևանում։ 6 տարեկանից զբաղվում եմ բալետով, սովորել և ավարտել եմ Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետը, սովորելուն զուգահեռ աշխատել եմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի պարուհի։ Մինչ օրս աշխատում են թատրոնում։ Հետաքրքրություններս շատ են, բայց երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ ֆիլմեր դիտել և ընկերներիս հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել։
–Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։
-Արտաքինիս գլխավոր առավելությունը համարում եմ կազմվաքս, քանի որ բալետի արտիստուհիները տարբերվում են իրենց քայլվածքով և կեցվածքով։
Ամբողջությամբ՝ Wnews.am