Մեծ Բրիտանիայում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը

Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Harland & Wolff-ի կենտրոնակայանի շենքում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը: Ինչպես հայտնել է Daily Mail-ը, 1900-ական թվականների սկզբին հենց այստեղ են ստեղծվել անդրատլանտյան հանրանավի գծագրերը:

Շենքի վերանորոգումը տևել է երկու տարի և պահանջել մոտավորապես 28 մլն ֆունտ ստեռլինգի (շուրջ 37 մլն դոլար) ներդրումներ:

Չորս հարկերում տեղակայված են տարբեր դասերի 120 համարներ: Հարկաբաժինները, որտեղ ինժեներները մշակել են անդրատլանտյան հանրանավի պլանը, վերածվել են կոնֆերենց-դահլիճի և բարի:

Հարդարման համար օգտագործվել է նույն այն սալիկը, ինչը և «Տիտանիկի» լողավազանի համար: