Գիտական սերիալները, թերևս, ամենահետաքրքիրն են: Ստորև ներկայացնում ենք 10 գիտահանրամատչելի սերիալներ, որոնք լայն տարածում են գտել աշխարհում:
Հոգու գաղտնիքները

Սերիալը բաղկացած է 18 մասից և պատմում է հոգեթերապիայով զբաղվող գիտնականների մասին:
Ուղեղը: Գիտակցության գաղտնիքները

BBC-ի այս ֆիլմաշարը պատմում է ուղեղի աշխատանքի անհայտ կողմերի մասին, ինչպես նաև ներկայացնում է արդեն հայտնի իրողություններ:
Արվեստի ուժը

Արվեստի պատմության մասնագետ, բրիտանացի Սայմոն Շաման 8 ֆիլմերում ներկայացնում է աշխարհի հանճարեղ նկարիչների ստեղծագործությունները:
Ժամանակի և տարածության միջով՝ Մորգան Ֆրիմանի հետ

Այս սերիալը դատապարտված է հաջողության: Ամեն սերիա ճանապարհ է բացում դեպի նորը, դեպի Տիեզերքի խորքերը, բացահայտելով նորանոր գաղտնիքներ:
Դեպի Տիեզերք՝ Սթիվեն Հոքինգի հետ

Երբ հարցը վերաբերում է Տիեզերքին, պետք է լսել Հոքինգի կարծիքը: Հանճարեղ գիտնականը պատմում է այլմոլորակայինների մասին, այն մասին, թե ինչպես կարելի է շրջանցել ժամանակը:
Կորուսյալ աշխարհները

Սերիալը նվիրված է համաշխարհային պատմության գաղտնիքներին, Հին Եգիպտոսի բուրգերից մինչև 1950-ականների բունկերները:
Անհետացածները

Վավերագրական սերիալը անդրադառնում է պատմության տարբեր փուլերում առեղծվածային պայմաններում անհետացումներին:
Սև հայելի

Ֆիլմը խորհելու առիթ է տալիս: Թե ինչ կարող է լինել քաղաքակրթության հետ, երբ գիտատեխնիկական ձեռքբերումները դեմ դուրս գան մարդ արարածին:





