Պատմության այս օրը. սեպտեմբերի 13
Advertisement 1000 x 90

Պատմության այս օրը. սեպտեմբերի 13

2001 – Ուսամա բին Լադենի ընտանիքի 24 անդամները ՀԴԲ հովանու ներքո օդային ճանապարհով լքեցին ԱՄՆ տարածքը (սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով այդ օրերին փակ էին երկրի բոլոր օդանավակայանները)։

1993 – Յասեր Արաֆաթն ու Իցհակ Ռաբինն ստորագրեցին Պաղեստինյան ինքնավարությունը ճանաչելու մասին համաձայնագիրը։

1991 – ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մերժեց Իսրայելին տրամադրել 10 միլիարդ դոլար՝ ԽՍՀՄ-ից ներգաղթյալներին համար տներ կառուցելու նպատակով։

1989 – Հարավաֆրիկյան Հանրապետությունում սևամորթ արքեպիսկոպոս Դեսմնդ Թութուի գլխավորությամբ տեղի է ունենում ապարտեիդի դեմ ուղղված ամենամեծ ցույցը։

1985 – Թողարկվեց Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը:

1968 – Ալբանիան դուրս եկավ Վարշավյան համաձայնագրից։

1965 – Մոսկվայում ձերբակալվեցին գրողներ Ա. Սինյավսկին և Յու. Դանիելը՝ հակասովետական քարոզչության մեղադրանքով։

1965 – ԱՄՆ-ում թողարկվեց «Բիթլզ» խմբի «Yesterday» սինգլը։

1960 – Բիոնիկայի ծննդյան օրը (ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին գիտաժողովը)։

Բիոնիկան կիբեռնետիկայի բաժին է, որ կենդանի բնության մեջ օրգանիզմների ու համակարգերի ֆունկցիաների ուսումնասիրության հիման վրա տարբեր ճարտարագիտական խնդիրների լուծման նպատակով ստեղծում է տեխնիկական սարքեր ու համակարգեր։

1956 – IBM ընկերությունը թողարկեց առաջին կոշտ սկավառակը:

1922 – Զմյուռնիա (ներկայիս՝ Իզմիր) մտած Աթաթյուրքի զորքերն սկսում են քաղաքի հույն և հայ բնակչության կոտորածը։

1922 – Ծնվել է 5 օկտավիա դիապազոնով ձայն ունեցող պերուացի երգչուհի Իմա Սումակը (մահ. 2008)։

1906 – Առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում։

Ալբերտո Սանթոս-Դյումոնը 1906 թվականի սեպտեմբերի 13-ին Փարիզում իրականացրեց հրապարակային առաջին թռիչքը: Սարքը ուներ բադի ձև և ուղիղ անկյունով թև: Սարքը թռավ 221 մետր տարածք: Առաջին անգամ ինքնաթիռը կարիք չուներ հակադարձ քամու, ուստի հաճախ այս թռիչքը համարվում է որպես շարժիչով ինքնաթիռի առաջին իսկական թռիչք:

Բացի այդ, քանի որ ավելի վաղ Պիրսի, Յատոյի, Ուոթսոնի և Ռայթ եղբայրների թռիչքները ստացել են ավելի քիչ ուշադրություն ԶԼՄ-ների կողմից, քան Սանթոսինը, այն նաև կարևոր էր ավիացիայի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու տեսանկյունից, մասնավորապես Եվրոպայում և Բրազիլիայում:

1902 – Մեծ Բրիտանիայում առաջին անգամ, որպես մեղադրանքի ապացույց, օգտագործվեց հանցանքի վայրից վերցրած մեղադրյալի մատնահետքերը։

1501 – Միքելանջելոն սկսեց աշխատել Դավիդի քանդակի վրա:

scannews.am