Խորեն Լևոնյան, Անի Երանյան, Սոս Ջանիբեկյան. այս կազմով է նկարահանվում ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր «Հետհաշվարկ» 25 մասանոց հոգեբանական թրիլլերը, որը կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ Ելենա Արշակյանը Tert.am Life–ին է պատմել դրամայի առաջին մանրամասները և տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։
«Այս նախագիծը դուրս է իմ ու Անահիտ Մխիթարյանի աշխատանքային ոճից։ Մենք թաթախվել ենք մի բանի մեջ, որը երկուսիս համար էլ ուրիշ աշխարհ է։ Երկուսիս համար էլ ռիսկային է սկսել այսպիսի գործ, որովհետև էս տեսակ սցենարով դեռ չենք աշխատել»,– ասաց Ելենան ու հավելեց, որ ունեն դերասանական լավ կազմ։ Ֆիլմում նկարահանվում են նաև Սամվել Սարգսյանը, Գուժ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Քրիստինա Կույումչյանը և այլք։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ, խոսելով նոր նախագծի մասին, ասաց. «Ուրախ ենք, որ հեռուստատեսային շուկան շարունակում է զարգանալ՝ Ucom ցանցի հեռուստադիտողներին հրամցնելով զանազան ու որակյալ հեռուստաարտադրանք: Հիշեցնեմ, որ այս հոգեբանական թրիլլերի յուրաքանչյուր նոր մաս Ucom-ի բաժանորդները կարող են մեկ օր շուտ դիտել Տեսավարձույթ բաժնում»:
Ամբողջությամբ՝ life.tert.am