Սերենա Ուիլյամսը ցուցադրել է նորածին դստերը
Advertisement 1000 x 90

Սերենա Ուիլյամսը ցուցադրել է նորածին դստերը

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ցուցադրել է նորածին դստերը: Լուսանկարը նա զետեղել է Instagram-ի՝ իր էջում:

«Դիմավորեք Ալեքսիս Օլիմպիա Օհանյան Կրտսերին»,- գրել է մարզուհին հրապարակման մեկնաբանության մեջ:

35-ամյա թենիսիստուհին դստերը ծննդաբերել է սեպտեմբերի 1-ին: Նորածնի քաշը 3090 գրամ է: Երեխայի հայրը ամերիկացի ինտերնետ-ձեռնարկիչ Ալեքսիս Օհանյանն է՝ Reddit-ի հիմնադիրներից մեկը:

Այս պահին Ուիլյամսը գտնվում է դեկրետային արձակուրդում: Նա պլանավորում է վերադառնալ կորտ: