Համացանցում կրկին հայտնվել է դերասանուհի Տաթևիկ Ադումյանի հարսանեկան նոր լուսանկարները` դարձյալ երգիչ և դերասան Վաչե Ամարյանի մասնակցությամբ: Ինչպես յուրաքանչյուր պարագայում, այս անգամ ևս ասեկոսեներն իրենց երկար սպասեցնել չեն տալիս, ոմանք շտապում են կրկին Տաթևիկին ու Վաչեին սիրավեպ վերագրել, մյուսներն էլ վստահ են, որ սիրված դերասանական զույգը նոր նախագծում է հանդես գալու:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Տաթևիկ Ադումյանի մենեջերի` Աղավնի Մանուկյանի հետ, ով նշեց.
«Համատեղ լուսանկարները նոր նախագծի հետ կապ չունեն, դրանք «Մեղրամիս» հեռուստասերիալի շրջանակներում են արված»:
Հարցին, թե զույգն ինչո՞ւ է նույն սերիալի շրջանակում արդեն երկրորդ անգամ հարսանեկան տեսարաններում հանդես գալիս, մենեջերը պատասխանեց.
«Բնականաբար, սյուժետային գծեր բացահայտելու իրավունք չունեմ, այդ իսկ պատճառով մանրամասնել չեմ կարող: Հեռուստասերիալի հետևորդներն անձամբ թող հետևեն ու բացահայտեն»: